1:29 PM ARAME | |
Արամե. «Տղամարդիկ վախենում են լուրջ հարաբերություններից»Բնակավայրը` Երևան: Տարիքը` 28: Ներկա պահին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանման, ինչպես նաև 4-րդ ձայնասկավառակի թողարկման աշխատանքներով:
1.Եթե տղամարդը մի քանի անգամ միտումնավոր չի պատասխանում կնոջ հեռախոսազանգերին, ապա կինը պետք է շատ լուրջ խոսակցություն ունենա տղամարդու հետ. դա հարգանքի բացակայություն է: 2.Ինձ կարող են նյարդայնացնել չմտածված խոսքն ու երկիմաստ հայացքը. չեմ սիրում հարցականներ: Տանել չեմ կարողանում, երբ կինը խոսում է մեքենաներից: 3.Երբ կինը կարճ փեշ է հագնում մտածված` տղամարդու ուշադրությունն իր վրա գրավելու համար, տղամարդն անմիջապես զգում է դա... և արձագանքում ոչ դրական: 4.Տղամարդու և կնոջ միջև ընկերություն լինել չի կարող: Տղամարդն ամեն դեպքում կնոջ մեջ միշտ կին է տեսնում: 5.Տղամարդիկ վախենում են լուրջ հարաբերություններից. նրանց վախեցնում է այդ հարաբերություններից բխող պատասխանատվությունը: 6.Տղամարդիկ հարաբերությունների սկզբում մշտապես ցանկանում են զանգահարել կնոջը, սակայն նրանց նմանատիպ 5 ցանկությունից միայն 1-ն է իրականություն դառնում: 7.Ինձ կկոտրի սուտը... միանշանակ... ինձ կկոտրի անտարբերությունը: Սուտն ինձ համար հավասարազոր է դավաճանության. երբ ինձնից ինչ-որ բան են թաքցնում, դա արդեն ինձ համար դավաճանություն է: 8.Ես չեմ վախենում ուժեղ կանանցից, սակայն նախընտրում եմ թույլ և փխրուն կանանց: Դու քեզ պետք է կնոջ կողքին ուժեղ զգաս, պետք է տղամարդ զգաս: Կինը տղամարդուց ուժեղ... դա վախեցնում է 9.Տղամարդն առաջին հերթին կնոջից ակնկալում է ուշադրություն: 10.Կինը չպետք է տղամարդուն լարվածության մեջ պահի... ոչ մի հարցում: 11.Ինձ կարող է թուլացնել կնոջ բույրը: 12.Իրականում տղամարդիկ թույլ են. դա հաստատ: Եվ կանայք էլ` ավելի դաժան. երբ կինը փորձում է ցավեցնել քեզ, ապա դա ավելի դաժան է անում, քան կաներ տղամարդը: 13.Անկողնում յուրաքանչյուրը պետք է լինի մաքսիմալ անկեղծ. թեև երբ մարդուն սիրում ես, դժվար թե խորանաս նման դետալների վրա: 14.Ինձ համար անչափ սեքսուալ է տեսնել կնոջն իմ վերնաշապիկով. դրա մեջ ամեն ինչ կա: 15.Լավագույնը, որ տղամարդը կարող է անել կնոջ համար, նրան անսահման սիրելն է: | |
|
Всего комментариев: 0 | |