Главная » 2011 Август 7 » Harcazruyc Aramei het!:)
11:58 PM Harcazruyc Aramei het!:) | |
![]() Սիրում է համեղ ուտել, չի սիրում բղավել, չի հանդուրժում անարդարությունը: Հայաստանի երանելի փեսացուներից մեկն է, սակայն դեռ չի պատրաստվում ամուսնանալ… ![]() -Մեկ-մեկ ինքնավստահությունս դավաճանում է ինձ: Կողքից ինչ-որ ստիմուլ է պետք այն վերականգնելու համար: Եթե լինես բացարձակ ինքնավստահ, ուրեմն պետք է լինես բացարձակ անուղեղ, կոպիտ եմ ասում,այսինքն` շատ բաների մեջ չխորանաս, ստեղծես քեզ համար քառակուսի, որը քեզ կտանի առաջ կամ չի տանի… Ասածս այն է, որ ցանկացած մարդ, ով ունի զգացմումք, մտածելու ունակություն, չի կարող բացարձակ ինքնավստահ լինել. չկա այդպիսի բան: Երբ մարդիկ սիրահարվում են իրենք իրենց, շատ վատ է. իրենց ոչ մի կերպ չես համոզի, որ ինչ-որ մեկը կա, որ քեզնից լավն է: Ես, օրինակ, կարող եմ գիտակցել,որ ինչ-որ մեկը կա, որ ինձնից լավն է: Քո բոլոր օրերը ծանրաբեռնված են. անձնական կյանքի համար ուժ և ժամանակ մնու՞մ է: -Եթե ինչ-որ լուրջ բան լինի, ես միշտ ժամանակ կգտնեմ: Բնականաբար, ես չեմ կարող իմ կյանքը շարունակել այնպես, ինչպես հիմա է. ժամանակի մեծ մասը կամ ճիշտ կեսը կհատկացնեմ իմ սիրած մարդուն: Միանշանակ գործը մնում է գործ, բայց անձնական կյանքը պարտադիր պայմաններից մեկն է, մենք կարող ենք սիրել, սիրահարվել, մարդիկ կան` սիրահարվում են, ամեն ինչ թողնում են, բայց ես 18-20 տարեկան չեմ և կարող եմ կառավարել իմ զգացմունքները: Կարծում եմ` եթե օրերից մի օր իմ կողքին հայտնվի ինչ-որ մեկը, կփորձենք միասին հաղթահարել ամեն ինչ, և ավելի հեշտ կլինի ինձ համար:Ծայրահեղություններից ո՞րը կնախընտրես. կողքիդ տեսնել չափից դուրս ազա՞տ , թե ՞ համեստ ու զուսպ կնոջ: -Միանշանակ` համեստ ու զուսպ, բայց եթե այդ երկուսին նայում ենք որպես ծայրահեղությունների, ապա և’ նա է վատ, և’ նա. ամեն ինչի շատը վատ է: Չափից դուրս ազատ կնոջ իմ կողքին մի քիչ չեմ պատկերացնում, որովհետև ես կարող եմ չդիմանալ այդ ակտիվությանը, ես ավելի հանդարտ մարդ եմ, հանգիստ եմ սիրում շարժվել առաջ: Այսքան պատասխանեցի, բայց երբեք մի ասա` երբեք, դա ինձ մոտ, չգիտես ինչու, միշտ գործում է: Շատ բաներ կյանքում մեր ուզելով չի լինում: Փաստորեն ճակատագրի գոյությանը հավատում ես -Իհարկե, գոյություն ունի: Շատ ասացվածքներ կան, որ լինող բանը պետք է լինի: Մեր ծնված օրվանից արդեն որոշված է, թե ինչպես պետք է դասավորվի մեր կյանքը: Ես հավատում եմ դրան:Եթե դու լինեիր գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում, ի՞նչ չափորոշիչներով կընտրեիր հաղթողին: -Ճիշտն ասած` մի անգամ եղել եմ: Ես շատ վատ ժյուրի եմ. ճիշտ գնահատականներ չեմ տալիս: Ես չեմ առաջնորդվում արտաքին գեղեցկությամբ, չեմ նայում, որ լավ հագնված լինի, ճիշտ քայլի, դա էլ է իհարկե կարևոր, բայց առաջնային չէ: Մի աղջկա գնահատեցի շատ ցածր միայն նրա համար, որ մրցույթի հենց սկզբից նա շատ ինքնավստահ էր, համոզված էր, որ ինքն է ամենալավը և ինքն է հաղթելու. ինձ դա դուր չեկավ: Ես բարձր գնահատական տվեցի այն աղջկան, ով պարզապես վայելում էր այդ երեկոն, չնայած որ չափսերով նա զիջում էր այն մյուսին. երևի ես անարդար գտնվեցի:Ի՞նչ ես կարծում` երգը և սեքսը իրար օգնո՞ւմ են, թե՞ խանգարում:-(Ծիծաղում է) Այսպիսի հարց դեռ չէի լսել: Ընդանրապես երգելուց առաջ սեքսով չի կարելի զբաղվել, չգիտեմ` գիտե՞ք` գոնե երկու օր պետք է ոչ մի հարաբերություն չունենաս, որովհետև ձայնալարերի վրա շատ ուժեղ ազդում է, անգամ ֆոնոգրամայով երգելու դեպքում խորհուրդ չի տրվում: Սեքսը շատ էներգիա է խլում, դա էլ գիտեմ (ծիծաղում է ): Շատ չեմ ուզում խոսել սեքսի մասին. այն պետք է լինի կանոնավոր, մեկ մարդու հետ, բայց ինչ վերաբերում է ձայնին, ապա ձայնալարերի վրա շատ է ազդում, մնացած օրերին խնդրեմ (ծիծաղում է): Հնարավո՞ր է, որ մի օր հայտնվի մի երկրպագու և հայտարարի, որ երեխա է սպասում Արամեից: -Երկրպագու՞… ո’չ, Աստված թող հեռու պահի ինձ նման բաներից: Ես կողմնակից եմ ամուսնական կյանքի ընթացքում այդպիսի անակնկալների, բայց ամուսնական կյանքից դուրս չեմ կարծում, որ դա ճիշտ է (ծիծաղում է): ![]() Անկեղծ ասեմ. ես շատ ամաչկոտ եմ, փողոցում ընդանրապես չեմ երևում: Աշխատում եմ սրճարաններում, հասարակական վայրերում չլինել. ոչ թե նրա համար, որ ինձ հեռու եմ պահում, այլ չեմ կարողանում ուշադրության կենտրոնում լինել, ես ինձ կորցնում եմ, լավ չեմ զաում , մի խոսքով... Եղավ մի առիթ, երբ ես այցելեցի ՙԷրեբունի՚ հիվանդանոց: Մուտքից մինչև հիվանդասենյակ շփվում էի մարդկանց հետ, անաամ վերելակի մեջ փաթաթվել և համբուրում էին ինձ , դա շատ հաճելի էր: Մի տարիքով կնոջ մոտ էի անացել, նա ծանր հիվանդ էր, ինձ շատ էր սիրում, ուզում էր տեսնել: Երբ հանդիպեցինք, մոտ 40 րոպե խոսեց ինձ հետ: Նա մեկ տարի ընդհանրապես չէր խոսել. կաթված էր տարել: Այդպիսի բանի ամեն օր չես հանդիպի: Տարիքով մարդկանց արձաաանքը և ջերմ խոսքերն ինձ համար շատ կարևոր են… Երբ բեմի վրա կանանած ես և մարդիկ բղավում են. ՙՄենք քեզ սիրում ենք՚, անհնար է` դու նրանց չսիրես: Եթե իմ համերաների ժամանակ անվտանաության աշխատակիցները փորձեն կոպտել ժողովրդին, երդվում եմ, նրանք շատ մեծ կոնֆլիկտ կունենան ինձ հետ: Եվ նման դեպքեր եղել են… Քո ելույթների վերաբերյալ մասնագետների կարծի՞քն ես գնահատում, թե՞ հանդիսատեսի: -Գիտե՞ք` մասնագետները միշտ չէ, որ արդար են: Իրենք մի քիչ ամբիցիոզ մարդիկ են: Իհարկե, շատ եմ հարգում նրանց կարծիքը: Ես բազմիցս իմ հարգանքը ցույց եմ տվել և ոչ միայն` խոսքերով: Ինձ մի անգամ նկատողություն արեց մի երգչուհի, ով ինձ հետ հետագայում զուգերգ կատարեց: Այսինքն` ինքն իրեն հակասեց: Դա վաղուց էր, երբ ես նոր էի եկել Հայաստան: Ցանկացած երգիչ ինքը պետք է զգա` ճի՞շտ է կատարում, թե՞ ոչ: Ես անթերի չեմ, և ոչ ոք անթերի չէ: Ձայնը չի կարող միշտ լավը լինել, մեր բոլոր կենդանի ելույթները չեն, որ լավ են ստացվում, հասկանում եք: Ինձ ավելի շատ իմ ծնողնեն են քննադատում, քան` մասնագետները: Երգը քեզ համար ի՞նչ է` եկամտի աղբյուր , հոգեվիճա՞կ, թե՞… -Ամեն ինչ: Եթե եկամտի աղբյուր չլինի, ուրեմն` ստիմուլ է: Երբ քո գործից հաճույք ես ստանում, շատ լավ է: Օրինակ` Ռուսաստանում քիչ են աշխատում, բայց գումար են վաստակում, այստեղ այդպես չէ: Երբ տխուր ես լինում, ի՞նչ ես անում: -Երգ եմ գրում: Միայն ես ինքս կարող եմ ինձ օգնել, որ տրամադրությունս փոխվի: Շատ փոփոխական է տրամադրությունս, օրվա մեջ շատ ու շատ անգամ կարող է փոխվել: Կարող եմ ուրախանալ, դեպրեսիա ապրել. ամենամտերիմ ընկերներս անգամ ոչնչով չեն կարող օգնել, որ տրամադրությունս փոխվի: Դա կարող է տևել 5 րոպե, 1 ժամ,10 վայրկյան, դա ինձ հետ հաճախ է լինում: Փորձում եմ թեթև նայել կյանքին, կեղծ մարդկանց փորձում եմ ուշադրություն չդարձնել, բայց չի ստացվում. երևի իմ բնավորության հետ է կապված: Երբ մեքենա եմ վարում և տեսնում եմ` չեն զիջում մի պապիկի, և որ նա ստիպված է վազել, որ մեքենայի տակ չընկնի, իմ սրտից արյուն է կաթում: Չեմ կարող իջնել, մի բան ասել, բայց չեմ էլ կարող անտեսել: Ամենացավալին այն է, որ ես անարդարությունը զգում եմ: Երբեմն ցանկություն չի լինու՞մ դուրս գալ շրջանակներից: -Մեկ-մեկ, իրոք, լինում է: Երբեմն ընկերներիս ասում եմ. "Այնքան եմ ուզում դեմքս փոխել ու դուրս գալ փողոց ու այն բաները , որոնք ինձ դուր չեն գալիս, շտկեմ”: Ես մարդ եմ և չեմ կարող միշտ շրջանակների մեջ լինել: Բայց եթե ես ինքս ինձ կորցնեմ, շատ վատ կլինի առաջին հերթին ինձ համար: Ինչի՞ց ես վախենում: -Մարդկանցից , ովքեր ոչնչից չեն վախենում: Եվ նաև սարսափում եմ օձից, սարդից և ամեն տեսակ միջատներից: Իսկ տանը կենդանիներ ունե՞ս: -Շուն ունեմ: Կարծում եմ` 2-րդն էլ կունենամ: Վերջերս եղբայրս ինձ համոզում էր ձուկ պահել, բայց ձկներն ինձ չեն ձգում: Շան խելացի հայացքը ես զգում եմ: Ի՞նչ գույնի են քո աչքերը: Ստանդարտ, "карие ", հայերեն` շագանակագույն երևի: Կարևորը, որ կապույտ կամ կանաչ չեն: Սպորտն ի՞նչ տեղ է զբաղեցնում քո կյանքում: -Հիմա տանը հարմարություններ եմ ստեղծել և պարապում եմ օրը մեկ անգամ կամ, եթե ժամանակ է լինում, երկու անգամ: Ժամանակին շատ մարզաձևերով եմ զբաղվել` ձեռքի գնդակ, լող, ֆուտբոլ, բասկետբոլ: 8 տարեկանից սկսած` 6 տարի շատ լուրջ քիք-բոքսինգով եմ զբաղվել, մասնակցել եմ քաղաքի մասշտաբով շատ մրցույթների: Եթե երգիչ չդառնայիր, սպորտսմե՞ն էիր դառնալու… -Սպորտսմեն դառնալ արդեն չէի կարող: Մրցումներից մեկի ժամանակ վնասեցի ոտքերս, կես տարի չկարողացա սպորտով զբաղվել, բայց հաճախում էի մարզադպրոց, որտեղ ՙտանձիկ՚ էի տեսնում, կռիվ էի տալիս դրա հետ: Սպորտն այսօր ինձ համար կազմվածքս պահպանելուց բացի, նաև սթրեսը հանելու միջոց է: Ես նաև ուժի համար եմ պարապում: Իսկ ուժը քեզ պե՞տք է: -Իհարկե (ծիծաղում է ), տղամարդու ուժը պետք է միշտ տեղը լինի… Քեզ հաջողվեց գրավել հայ բեմը, ո՞րն է հաջորդ քայլդ: -Չգիտեմ, չեմ մտածում այդ մասին, բայց երբեք Հայաստանի անունը չեմ օգտագործի միջազգային բեմեր դուրս գալու համար, եթե Աստված հաջողի, միևնույն է, հայերեն երգելը երբեք չեմ թողնի: | |
|
Всего комментариев: 0 | |
Հարցում
Վիճակագրություն
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0