Այն որ հայերս սովոր ենք ու համերգները սկսվում են  մեկ ժամ ուշացումով դա արդեն դարձել է սովորույթ , սակայն այս անգամ Արամեն իրոք շատ երկար սպասեցնել տվեց չարաշահելով հանդիսատեսի համբերությունը,  նախապես խոստացված 19 00 ի փոխարեն համերգը սկսելով 20 40 րոպեին:

Այնուամենայնիվ համերգը սկսվեց ու թեև դահլիճը կիսադատարկ էր և տեխնիկական հարցերը թերի լուծված  միևնունն  է խենթացած երկրպագուհիների պակաս Արամեն չեր զգում նրանք երգչին հավասար երգում էին ու պարում,  նետվում էին վերցնելու նրա նետած հագուստը կամ անգամ իրար հետ պատռելով կիսում և տանում հագուստի մասունքներ, Արամեի նետած ջրի շիշը  ևս  կռվախնձոր դարձավ  նրանց միջև:

Արամեն էլ ջանք ու եռանդ չէր խնայում գոհացնելու իր հանդիսատեսին,  բացի հին երգերից նա ներկայացրեց նոր երգեր և դուետ Արմինկայի հետ
: