Главная » 2011 Июнь 23 » SLAIDART PRODAKSNI MASIN.
5:53 PM SLAIDART PRODAKSNI MASIN. | |
ՙՍլայդ Արտ՚ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ-ի մարտի 19-ին, այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում նոր էր սկսում զարգանալ ու ի հայտ գալ PR հասկացողությունն ու մեդիա արտադրությունը: Մենք համարձակվեցինք ներխուժել այդ դաշտն ու փորձել իրագործել մեր ունեցածգաղափարները` նպաստելով տեղի շուկայում գործող շատ ու շատ ընկերությունների գործունեության զարգացմանը: SlideArt production-ը արդեն ունենալով որոշակի տեխնիկական ու կադրային ռեսուրսներ, սկսեց համագործակցել տարբեր hեռուստա և ռադիո ընկերությունների, էստրադայի ներկայացուցիչների, հետագայում արդեն միջին և խոշոր ձեռնարկությունների հետ, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվեց մեր ընկերության պատմությունը: 2007թ-ից սկսած մինչ օրս SlideArt - ը համագործակցում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ, համատեղ կազմակերպելով և մասնակցություն ունենալով տարբեր հեռուստանախագծերի և միջոցառումների` այդ թվում Համահայկական Խաղերի բացման արարողությանը, ՙ2 աստղ՚ նախագծին և այլ պրոեկտենրի: 2007թ-ին ընկերությունը ձեռք բերեց խոշոր ընկերությունների վստահությունը, կազմակերպելով տարբեր կորպորատիվ միջոցառումներ`ՙ C&F co՚ ընկերության, ինչպես նաև ՙACBA Credit Agricole՚ բանկի ամանօրյա կորպորատիվ երեկոները, որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: 2007թ-ից սկսած SlideArt - ը զբաղվում է Արամեի կոորդինացման աշխատանքներով, տեսահոլովակներով, համերգների կազմակերպմամբ և այլ գործունեությամբ: 2008թ-ից սկսվեց համագործակցությունն արդեն ՙArmenia TV՚ –ի հետ, միասին ստեղծելով հետաքրքիր նախագծեր ու հեռուստահաղորդումներ` ՙԲլեֆ՚ ժամանցային ու հումորային հաղորդումը, ինչպես նաև որոշակի մասնակցություն ունենալով Համազգային Աստղ նախագծում: 2008-ին ծնվեցին տարբեր գովազդային հոլովակներ, ինչպես նաև հայկական էստրադայի սիրված ու ճանաչված երգիչ-երգչուհիների տեսահոլովակներ: 2008-ին նաև SlideArt production - ը կազմակերպեց համերգային գեղեցիկ շոու ծրագիր մասնակցությամբ 3 սիրված երգիչների` Արամե, Շպռօտ, Ռազմիկ Ամյան, որի հեռուստատեսային տարբերակը եթեր հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: 2009թ-ը կրկին հարուստ էր համերգային ծրագրերով ու խոշոր ընկերությունների հետ կապերի ամրապնդմամբ: Կրկին ՙArmenia TV՚ – ի հետ համագործակցության արդյունքում ծնվեցին նոր նախագծեր, շարունակվեց ՙԲլեֆ՚ ժամանցային հաղորդումը` նոր ու հետաքրքիր սյուժեներով, իսկ 2009-ի կեսերից ՙArmenia TV՚-ի եթերում SlideArt production – ը սկսեց հեռարձակել երաժշտական նոր նախագիծ` ՙՆոստալջի՚ անունով, որին իրենց մասնակցությունն ունեցան շատ սիրված երգիչներ ու հեղինակներ: Այդ ընթացքում համագործակցում էինք հայկական էստրադայի սիրված երգիչների հետ, նկարահանելով տեսահոլովակներ, որոնք էլ տարեվերջյան տարբեր մրցանակաբաշխություններին համարվեցին լավագույնը և ստացան մրցանակներ, իսկ 2009-ի խոշորագույն միջոցառումը համարվեց հոկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում կայացած Արամեի մենահամերգը, որին ներկա էր շուրջ 8000 հանդիսատես, իսկ համերգային ծրագրի հեռուստատարբերակը եթեր հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերով: Տարին ամփոփվեց ևս մի խոշոր ձեռնարկով` ՙACBA Credit Agricole՚ բանկի կորպորատիվ երեկույթով: 2010թ-ին SlideArt production – ը ձեռք բերեց նոր գործընկերներ, հարուստ նոր գաղափարներով ու նոր ծրագրերով: Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի պատվերով մեր ընկերությունը հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կազմակերպեց շախմատի կանանց Գրան Պրի մրցաշարի բացման, իսկ հուլիսի 5-ին փակման արարողությունները, որոնք կրկին ուղեկցվեցին հայկական էստրադայի սիրված ու ճանաչված երգիչների գեղեցիկ կատարումներով, ինչպես նաև հետաքրքիր շախմատային բեմադրություններով: 2010թ-ի հունիսի 20-ին SlideArt production-ը ներկայացավ հայ հանդիսատեսին հետաքրքիր շոու ծրագրով: Այն ուղեկցվում էր կենդանի նվագակցությամբ ու կենդանի կատարմամբ, որին էլ իրենց մասնակցությունն էին ցուցաբերել հայկական էստրադայի սիրվածները: Առջևում դեռ կլինեն նոր համագործակցություններ, նոր հեռուստատեսային նախագծեր, համերգային ծրագրեր, ինչպես նաև կորպորատիվ հետաքրքիր շոու ծրագրեր, որոնց մասին անպայման տեղյակ կլինի հանդիսատեսն ու այն մարդիկ ովքեր պարբերաբար հետևում են շոու-բիզնեսի անցուդարձին ու SlideArt production –ի կողմից կազմակերպվող միջոցառումներին, իսկ այս կայքում դուք կգտնեք պարբերաբար թարմացվող նորություններ, ֆոտո և վիդեո նյութեր, կծանոթանաք մեր ընկերության գործունեությանը: SlideArt production- ում աշխատում են իրենց գործն իմացող, բանիմաց մասնագետներ, գովազդային գործակալներ, PR մասնագետներ, մոնտաժողներ, օպերատորներ, դիզայներներ, ռեժիսորներ` հարուստ նոր մտքերով, հետաքրքիր գաղափարներով: SlideArt production – ը միշտ պատրաստ է նոր համագործակցությունների, նոր գործընկերների համալրմանն ու նրանց հետ կապերի զարգացմանը: Յուրաքանչյուր գործում մենք գնահատում ենք բարձր որակն ու ազնվությունը: SlideArt production տնօրեն` Արտավազդ Ամիրյան | |
|
Всего комментариев: 0 | |
Հարցում
Վիճակագրություն
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0